Բաժիններ՝

Միջուկային ծրագրի իրագործման համար Իրանին անհրաժեշտ է 190.000 ցենտրիֆուգ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենին հայատարարել է, որ միջուկային ծրագրի իրագործման համար Թեհրանին անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 190.000 ցենտրիֆուգ:

Ավելի վաղ Իրանը պաշտոնապես պնդում էր, որ իր միջուկային գործունեության համար անհրաժեշտ է 50.000 ցենտրիֆուգ: Ներկա դրությամբ Իրանն ունի 19.000 ցենտրիֆուգ, որոնցից գործում է միայն 10.000-ը:

Արևմտյան երկրները պնդում են, որ դրանց քանակը կրճատվի մինչև մի քանի հազարի: Ցենտրիֆուգների քանակի կրճատման հարցը ներկայումս Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև ընթացող բանակցությունների խնդրահարույց հարցերից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031