Բաժիններ՝

Պորոշենկոն Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակել է Վասիլի Գրիցակին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը կից Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակել է Վասիլի Գրիցակին:

Գրիցակը նշանակվել է նաև Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: Պորոշենկոն մեկ այլ հրամանով Վասիլի Կրուտովին ազատել է Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի և Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոններից:

Կրուտովը Հակաահաբեկչական կենտրոնը գլխավորում էր 2014 թվականի ապրիլի կեսերից: Դրա հետ մեկտեղ Պորոշենկոն կադրային այլ փոփոխություններ էլ է իրականացրել Ուկրաինայի Անվտանգության ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031