Միջերկրական ծովում մեկնարկել է Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման գործընթացը
Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նաախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ցամաքային զորքերի գնդապետ Սթիվ Ուորենը հայտարարել է, որ մեկնարկել է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի ոչնչացման գործընթացը:
Ուորենը մանրամասնել է, որ դա իրականացվում է Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան Cape Ray մասնագիտացված նավի վրա: Մարտական թունավոր նյութերի ոչնչացումը կպահանջի մոտ 60 օր: Ուորենի խոսքերով՝ գործընթացի ավարտը կախված է Cape Ray նավի գտնվելու վայրի եղանակային պայմաններից:
Հուլիսի 2-ին Տիրենեյան ծովի իտալական ծովափում ավարտվել էր դանիական Ark Futura բեռնանավից սիրիական քիմիական զենքի բեռնումն ամերիկյան Cape Ray նավի վրա, որը նույն օրը լքել էր Իտալիայի ափերը՝ շարժվելով Միջերկրական ծովի միջազգային ջրերի ուղղությամբ: