 
                        Իրանն ու «Վեցյակը» լուրջ տարաձայնություններ ունեն ուրանի հարստացման հարցում
 
                                    Iran.ru-ի փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» չեն կարողացել միասնական կարծիքի գալ Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում: Գլխավոր խոչընդոտն առնչվում է իրանական միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման խնդրին:
Համապարփակ համաձայնագրի նախագծում դեռ բացակայում են կարևոր դրույթներ: Իրանը քանիցս հայատարարել է, որ զիջումների չի գնա արևմտյան երկրներին՝ կապված խաղաղ ատոմից օգտվելու իր իրավունքի հետ:
Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական և վճռորոշ փուլը մեկնարկել է նախորդ շաբաթ: Կողմերը, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին պետք է հասնեն մինչև հուլիսի 20-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        