Բաժիններ՝

Բահրեյնի ԱԳՆ-ն անցանկալի անձ է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բահրեյնի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկուն: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Մալինովսկին հանդիպում է ունեցել շիական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքային հարաբերությունների հարցերով օգնական Մալինովսկին երեկ հանդիպել է Բահրեյնի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ալ-Վիֆակ» շիական խմբի հետ: Բահրեյնի ԱԳՆ-ը կարծում է, որ նման հանդիպումը հանդիսանում է երկրի ներքին գործերին միջամտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս