Հայտնի արտիստը ոսկե iPhone է գնել՝ Պուտինի նկարով (լուսանկարներ)
Ռուս հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և համատեղության կարգով՝ Baon ընկերության կրեատիվ տնօրեն Իվան Օխլոբիստինը 147 000 ռուբլի (4350 դոլար) է վճարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով iPhone 5S սմարթֆոնի համար։
Hi-Tech.Mail.Ru-ն վերջերս գրել էր, որ իտալական Caviar ոսկերչական ընկերությունը սկսել է Ռուսաստանում վաճառել ոսկե կորպուսով iPhone 5S սմարթֆոններ, որոնց վրա փորագրված է երկրի ղեկավարի դեմքը և ազգային հիմնի առաջին տողերը։ Պարզվեց, որ շատերն են պատրաստ դրանց համար 147 հազար ռուբլի վճարել։ Ոսկե «Պուտինոֆոնները» (ինչպես դրանք անվանում են Caviar-ում) սպառվել են վաճառքի հենց առաջին օրը։
Ինչ վերաբերում է Օխլիբիստինին, ապա նա ասել է, որ հեռախոսը գնել է՝ ի նշան Վ. Պուտինին աջակցության։ Դերասանը համոզված է, որ ՌԴ նախագահի պատկերով ցանկացած իր մեծ պահանջարկ կվայելի։