Բաժիններ՝

Հայկ Հարությունյանն ազատվել է ՔԿՀ վարչության պետի պաշտոնից. 1in.am

«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը:

Նա երեկվանից գտնվում է տասնօրյա արձակուրդի մեջ, սակայն արձակուրդից հետո այլևս չի վերադառնա պաշտոնին: Որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը:

Նշենք, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նշանակումից հետո քրեակատարողական հիմնարկներում որոշակի փոփոխություններ կատարվեցին: Մասնավորապես, փոփոխվեցին ՔԿՀ-ի 4-5 պետ, իսկ որպես պատճառ նշվեց պետերի թոշակային տարիքը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս