Ստեփանակերտում պատրաստվում են քաղաքի օրվան

Սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը նշվում է Ստեփանակերտ քաղաքի օրը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքի փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ սեպտեմբերի 20-21-ը մայրաքաղաքում կանցկացվեն տոնական ամենատարբեր միջոցառումներ: Տոնական հանդիսությունները կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին ժամը 11-ին` Ստեփան Շահումյանի հուշարձանին` ծաղկեպսակների տեղադրմամբ:

Շահումյանի անվան պուրակում կկազմակերպվեն մարզական տարբեր միջոցառումներ, մասնավորապես կկայանա Հայաստանի եւ Արցախի նկարիչների գործերի, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի եւ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք /ծրագրվում է նաեւ հուշանվերների ցուցահանդես-վաճառք/:

Ժամը 12-ին համաքաղաքացիները միասնական շուրջպարի կհրավիրվեն Շահումյանի անվան պուրակում, այնուհետեւ Վերածննդի հրապարակում լարախաղ կցուցադրվի: Տոնակատարության շրջանակներում կկազմակերպվեն համերգներ նաեւ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:

Տոնական միջոցառումները կեզրափակվեն ժամը 19-ին Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում կայանալիք տոնական համերգով:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031