
Ես և Շևարդնաձեն մեծ ընկերներ էինք. Գորբաչով

Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ցավակցություն է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ: Գորբաչովի խոսքերով՝ Շևարդնաձեի հետ իր ընկերությունը չի դադարել մինչև վերջին պահը.
«Մենք եղել ենք մեծ ընկերներ, և այդ ընկերությունը շարունակվել է ցայսօր: Մենք նրա և ինձ համար այս բարդ տարիներին կապ ենք պահպանել միմյանց հետ և աջակցություն ենք հայտնել միմյանց: Շևարդնաձեն իսկապես արտասովոր, տաղանդավոր մարդ էր, տաղանդավոր քաղաքական գործիչ»:
Գորբաչովի խոսքերով՝ Շևարդնաձեն մեծ դեր է խաղացել միջազգային գործերում: Գորբաչովն ընգդծել է, որ շատերի համար անսպասելի է եղել ԽՍՀՄ-ի արտգործնախարարի պաշտոնում Շևարդնաձեին նշանակելը.
«Նա վիթխարի դեր է խաղացել Գերմանիայի միավորման մեջ, ընդհանրապես եվրոպական գործերում, Չինաստանի հետ մեր հարաբերություններում ու ԱՄՆ-ի հետ երկխոսությունում»:
Հեռուստաընկերությունը Գորբաչովին հարցրել է, թե ինչպես կպատասխանի այն մարդկանց, ովքեր Շևարդնաձեին մեղադրում են Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորստյան մեջ, Գորբաչովը պատասխանել է, որ այդ մարդիկ պարզապես պետք է իմանան պատմությունը: