Մինչև տարեվերջ Շոշը կունենա համայնքային կենտրոն

Շոշում (Ասկերանի շրջան, ԼՂՀ) կառուցվող նոր համայնքային կենտրոնի շնորհիվ գյուղի շուրջ 610 բնակիչները կունենան բարեկարգ բուժկետ, գրադարան, համակարգչային սենյակ, ինչպես նաեւ գյուղապետարան:

Կից հանդիսությունների սրահում էլ համայնքը կանցկացնի իր հավաքները: Կենտրոնի կառուցումը հովանավորում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Գյուղի դպրոցն էլ կառուցվել է 2004թ.-ին Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ, որը շարունակում է հոգալ դպրոցի ու դպրոցականների կարիքները:

Վերջին տարիներին կրթօջախն ապահովվել է միկրոավտոբուսով, ինտերնետային ցանցով:

Իսկ արտերկրում բնակովող հայազգի բարերար ամուսիններն էլ դպրոցի աշակերտներին նվիրաբերել են գեղեցիկ դպրոցական համազգեստներ:

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031