Բաժիններ՝

Բարսելոնի օդանավակայանում բախումից փրկվել են ռուսական ու արգենտինյան ավիաընկերությունների օդանավերը (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական UTair ավիաընկերության Boeing 767-300 ինքնաթիռը Բարսելոնի El Prat օդանավակայանում վայրէջք կատարելիս քիչ է մնացել մխրճվի թռիչքուղում դանդաղ ընթացող մեկ այլ օդանավի՝ Airbus A340-300-ի մեջ, որը պատկանել է Aerolineas Argentinas ավիաընկերությանը:

Այս մասին հայտնել է իսպանական 20minutosպարբերականը: Ռուսական օդանավի օդաչուները ժամանակին նկատել են իրենց ճանապարհին հայտնված ինքնաթիռը, դադարեցրել են վայրէջքը և սկսել են իրականացնել երկրորդ պտույտ:

Դրանից հետո UTair-ի ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Բարսելոնում, իսկ արգենտինյան օդանավը մեկնել է Բուենոս Այրես: Միջադեպի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս