Երևանից Ռոստով թռչող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիում
Эхо Москвы ռադիոկայանի փոխանցմամբ՝ UTair ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիում: Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Երևանից դեպի Ռոստով և հարկադրված է եղել վայրէջք կատարել պահեստային օդանավակայանում՝ Մինվոդիում:
Այս մասին հայտնել է UTair ավիաընկերության մամլո ծառայությունը: Հարկադրված վայրէջքի պատճառն ուղևորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատթարացումն է: Օդաչուները նախապես հայտնել են օդանավում խնդիրներ ծագելու մասին:



