Բաժիններ՝

ԱՄՆ-ը 2000 զրահաբաճկոն է ուղարկել Ուկրաինայում հակաահաբեկչական գործողության մասնակիցներին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 2000 զրահաբաճկոն, որոնք նախատեսված են հակաահաբեկչական գործողության մարտիկների համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատունը:

Զրահաբաճկոններն ուղարկվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության խնդրանքով՝ բարձրացնելու համար ռազմական գործողությունների ժամանակ զինվորականների ողջ մնալու հավանականությունը: Ներկա դրությամբ դրանք ուղարկվում են հակաահաբեկչական գործողության գոտի:

Ամերիկյան զրահաբաճկոններն ամերիկացի զինվորականների կողմից լայնորեն կիրառվել են Իրաքում ու Աֆղանստանում: ԱՄՆ-ն Ուկրաինային ընդհանուր առմամբ հատկացնելու է ավելի քան 23 միլիոն դոլարի ոչ մահաբեր ռազմական օգնություն, այդ թվում նաև գիշերային տեսանելիության սարքեր, կապի միջոցներ, առաջին բուժօգնության պարագաներ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս