Բաժիններ՝

Սաակաշվիլին հիշեցրել է, որ կարող էր ժամանակին բանտ նստեցնել Գարիբաշվիլուն ու Իվանիշվիլուն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակավ մեղադրանքներ է հնչեցրել Վրաստանի գործող և նախկին վարչապետեր Իրակլի Գարիբաշվիլու ու Բիձինա Իվանիշվիլու հասցեին:

Սաակաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանի դատախազությունը մինչև 2012 թվականը նրանց մեղադրել է խոշոր չափի փողեր «լվանալու» մեջ: Սաակաշվիլին մանրամասնել է, որ խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիոնի մասին. «Գարիբաշվիլու դեմ գործ կար կրեդիտ քարտերի հարցերով, նրանք կրեդիտ քարտերից գումարը հանում էին՝ խախտելով բոլոր օրենսդրությունները:

Նրանք բոլորն էլ 100 տոկոսով ենթակա էին կալանավորման և հատկապես Գարիբաշվիլին, ով ուղղակի մասնակցություն է ունեցել այդ ամենում: Կան անհերքելի փաստագրական ապացույցներ»: Սաակաշվիլին ընդգծել է, որ չնայած այդ ամենին՝ իր թիմը չի ցանկացել գործին հայտնել հնչեղություն և ընդունել է քաղաքական որոշում.

«Ես և տվյալ ժամանակվա արդարադատության նախարարը (Զուրաբ Ադեիշվիլին) որոշեցինք անգամ մատով չդիպչել որևէ մեկի, և անգամ չշարունակել գործը ո՛չ հրապարակավ, ո՛չ էլ իրավական համատեքստում: Իվանիշվիլիին այն ժամանակ տուգանեցին 80 միլիոն լարիով (մոտ 50 միլիոն դոլար):

Սակայն ես ցանկանում եմ ընդգծել, որ նրան դրամական տուգանքի արժանացրին, պաշտոնատար անձանցից ոչ ոք բանտ չնստեց, նրանց դեմ չհարուցվեցին քրեական գործեր, չանցկացվեցին հարցաքննություններ: Դա մեր քաղաքական որոշումն էր՝ նման մեթոդներով չպայքարել քաղաքական ընդդիմադիրների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս