Բաժիններ՝

Մահացել է Վրաստանի երկրորդ նախագահը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ 87 տարեկանում մահացել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Այս մասին հայտնել է  Эхо Москвы ռադիոկայանը: Շևարդնաձեն ծնվել է 1928 թվականի հունվարի 25-ին, Վրաստանի Մամատի գյուղում: Շևարդնաձեի մամուլի ծառայությունը հաստատել է նախկին նախագահի մահը:

1972-1985 թվականներին Շևարդնաձեն հանդիսացել է Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը, իսկ 1985-1990 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործնախարար ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:

1991 թվականի նոյեմբերին Գորբաչովի հրավերով վերստին գլխավորել է ԽՍՀՄ ԱԳՆ-ը (որն այն ժամանակ կոչվում էր Արտաքին հարաբերությունների նախարարություն), սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերացվել է տվյալ պաշտոնը:

1992-1995 թվականներին Շևարդնաձեն հանդիսացել է Վրաստանի Հանրապետության խորհրդի նախագահ, Վրաստանի Պաշտպանության պետական խորհրդի նախագահ: 1995 թվականին Շևարդնաձեն դարձել է Վրաստանի նախագահ և այդ պաշտոնում վերընտրվել է 2000 թվականի ապրիլի 9-ին:

2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները ԿԸՀ-ը հրապարակեց նոյեմբերի 20-ին: Դրանց համաձայն, ընտրություններում հաղթել էր իշխանամետ բլոկը:

Շևարդնաձեի հակառակորդները դրանք համարեցին ծաղրական տվյալներ և ընտրությունների բաց և համատարած կեղծում: Ընդդիմությունը վերջնագիր ներկայացրեց Շևարդնաձեին, որպեսզի նա հրաժարական տա՝ սպառնալով հակառակ դեպքում գրավել նրա նստավայրը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին Շևարդնաձեն հրաժարական տվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս