Բաժիններ՝

Արտասահմանաբնակ թուրքերի համար հուլիսին ընտրատեղամասեր կբացվեն ավելի քան 50 երկրում

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ արտասահմանում գտնվող 2.7 միլիոն ընտրողի համար 54 երկրում (այդ թվում նաև ինքնահռչակ ՀԿԹՀ-ում) ստեղծվում են ընտրատեղամասեր, որոնցում նրանք կկարողանան քվեարկել օգոստոսի 10-ին կայանալիք առաջին փուլի համար: Արտերկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի համար քվեարկությունը մեկնարկելու է հուլիսի 31-ին:

Մի շարք երկրներում քվեարկությունը կտևի 4 օր, իսկ որոշ երկրներում էլ՝ 1 օր: 54 տարբեր երկրում առաջին փուլի համար քվեարկությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը: Հնարավոր երկրորդ փուլի համար քվեարկությունն արտերկրում կանցկացվի օգոստոսի 17-20-ին: Թուրքիայում նախագահական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031