Բաժիններ՝

Ռուսաստանը վերականգնում է արկտիկյան գոտու ՀՕՊ-ի համակարգերն ու օդանավակայանները

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն ուժեղացնում է վերահսկողությունն արկտիկյան օդային սահմանի նկատմամբ: Մեկ տարվա ընթացքում Հատուկ շինարարության դաշնային գործակալությունն ավարտելու է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովափին հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) պոստերի ու մարտական ավիացիայի դիտարկման կետերի կառուցումը:

Լքված ավիացիոն ենթակառուցվածքների վերականգնումն արժենալու է 6 միլիարդ ռուբլի: Արկտիկայի կղզիներում ՀՕՊ-ի ենթակառուցվածքների վերականգնումը կավարտվի մինչև 2015 թվականի հոկտեմբերը:

Փորձագետները տարածաշրջանի օդային շարժի նկատմամբ վերահսկողության մեծացումը կապում են աշխարհաքաղաքական իրավիճակի ու արկտիկյան շելֆի մշակման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031