 
                        Իրանը չի հրաժարվի միջուկային մշակումներից. Ալի Լարիջանի
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ելույթ է ունեցել խորհրդարանի՝ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամների առջև, որի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է պահապանել միջուկային տեխնոլոգիաներ մշակելու իր իրավունքը.
«Մենք ամուր կանգնած ենք մեր օրինական իրավունքների պաշտպանության համար: Արտաքին ճնշումն ու սպառնալիքներն իրանական ազգին դարձրին ավելի ուժեղ: Իրանը հետագայում նույնպես չի հրաժարվի միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունքից»:
Լարիջանիի խոսքերով՝ Արևմուտքի երկրների հետ բանակցություններում Թեհրանը երբեք չի հատել և չի հատելու «կարմիր գիծը»: Հուլիսի 2-ին Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլը: Բանակցությունների նպատակը մինչև հուլիսի 20-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին հասնելն է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        