Բաժիններ՝

Ադրբեջանում ստեղծվել է ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր համագումարը, որում կուսակցության նախագահ է ընտրվել Սուլհադդին Աքպերը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծման կազմակերպչական կոմիտեն ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերին: Կուսակցությունը ստեղծվել է «Բաց հասարակություն» կուսակցության բազայի վրա, որի առաջնորդը հանդիսացել է ԱՄՆ-ում վտարանդիության մեջ գտնվող Ռասուլ Գուլիևը:

Ակպերի խոսքերով՝ կուսակցության գաղափարական հիմքերը հենված են լիբերալ ժողովրդավարության արժեքների վրա: Կուսակցությունն իր առջև նպատակ է դրել կառուցել լիբերալ պետություն, ազատ, արդար հասարակություն և ապահովել քաղաքացիների բարօրությունը: «Ազատ դեմոկրատները» հանդես է գալու չափավոր աջակենտրոն ընդդիմադիր կուսակցության դիրքերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031