Բաժիններ՝

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ինտեգրման հարցեր

РСН-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ինտեգրման հարցեր: Հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը Ղազախստանի նախագահին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ (74 տարեկան):

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Պուտինի խոսքերով՝ Նազարբաևն անկեղծ հարգանք է վայելում իր հայրենակիցների շրջանում և ունի միջազգային բարձր հեղինակություն՝ որպես իմաստուն ու փորձառու քաղաքական գործիչ:

Պուտինն ընդգծել է, որ Նազարաբևն անձնական մեծ ներդրում ունի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում, իսկ նրա կողմից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին գաղափարի իրագործումը հիրավի ունի դարակազմիկ նշանակություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031