
Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորակը. կան տուժածներ

Հուլիսի 5-ին, ժամը 21.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հ-42 ավտոճանապարհի Վայք – Ջերմուկ հատվածում (13-րդ կմ) «ՎԱԶ-2121» մակնիշի 88 PN 889 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Հ., ծնվ. 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից ուղևորներ` 2022 թ. ծնված Հ. Հ.-ը, 1989 թ. ծնված Մ. Թ.-ն և 1986 թ. ծնված Լ. Ա.-ն տեղափոխվել են Վայքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակները գնահատվել է միջին ծանրության:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել հարակից ձորակը (մոտ 40 մ) և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 88 PN 889 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ձորից և մոտեցրել քարշակ ավտոմեքենային:
Արտակարգ իրավիճակների նախարարություն