Բաժիններ՝

Իսրայելի ավիացիան հարվածել է Գազայի հատվածում գտնվող 15 թիրախի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան անցած գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող 15 թիրախի՝ ի պատասխան պաղեստինյան հրետակոծության, որի ժամանակ հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա:

Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամլո ծառայությունը: Հրետակոծության հետևանքով հոսանքազրկվել է Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքը, սակայն ոչ ոք չի տուժել: Իսրայելցի զինվորականների հաշվարկներով՝ վերջին օրերին զինյալներն Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 20 հրթիռ ու ականանետային արկ:

Իսրայելն էլ ի պատասխան ճշգրիտ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 15 թիրախների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս