Բաժիններ՝

Թուրքիան կստանա նոր ղեկավար և ղեկավարման նոր համակարգ. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարծում է, որ եթե ընտրվի երկրի նախագահի պաշտոնում, ապա երկիրը կստանա նոր ղեկավար և ղեկավարման նոր համակարգ:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի նոր նախագահի նպատակը պետք է լինի տնտեսության զարգացումն ու ամրապնդումը: Էրդողանը նաև ընդգծել է, որ նոր նախագահի առաջնահերթությունների թվում պետք է լինի երկրում ապօրինի կառույցների դեմ պայքարը:

Թուրքիայի իշխող կուսակցությունն այսօր Էրդողանի թեկնածությունն է առաջադրել օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031