Բաժիններ՝

Առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի իշխող կուսակցության թեկնածուն Էրդողանն է

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մեծ համագումարը, որի ժամանակ պետք է ներկայացվեր առաջիկա նախագահական ընտրություններում ԱԶԿ-ի թեկնածուի անունը:

ԱԶԿ-ի պատգամավորները որոշել են առաջադրել գործող վարչապետ ու կուսակցության նախագահ Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը: Այդ որոշման տակ իրենց ստորագրությունն են դրել ԱԶԿ-ական բոլոր պատգամավորները:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով նույնպես ներկայացնում է ԱԶԿ-ը, հայտարարել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրելու օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031