Բաժիններ՝

Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրը

Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ, ամրապնդվում է մեր Հայրենիքի դերը միջազգային ասպարեզում, հայ ժողովրդի համար կենսական հարցերը ներկայացվում և արժանի լուծում են ստանում:
Ձեր նվիրված աշխատանքն անչափ կարևոր է մեր Հայրենիքի անվտանգության, կայուն զարգացման և հայ ժողովրդի բարօրության ապահովման համար:
Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին առողջություն և նորանոր հաջողություններ»,-ասված է Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում, որին մեծ շանսոնյեն հավելել է ձեռագիր մակարգրությամբ երկտող. «Ուրախ տարեդարձ: Ձեզ հետ եմ ողջ սրտով: Մաղթում եմ բազում նոր տարեդարձներ և քաջառողջություն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս