Բաժիններ՝

Մասնագիտություններ, որոնք բացասաբար են ազդում կազմվածքի վրա

Եթե հրաժարվել եք ֆասթֆուդից, նախապատվությունը տվել եք առանց շաքար թեյին եւ անգամ երեկոյան ժամը վեցից հետո չեք ընթրում, բայց այդ ամենով հանդերձ կշեռքը ցույց է տալիս, որ կլիոգրամներն ավելացել են, ապա պատճառը կարող է լինել ոչ թե ժառանգականությունը կամ մեկ ուրիշ խնդիր, այլ պարզապես աշխատանքը:

Ցավոք, մի շարք մասնագիտություններ բավականին նենգ են եւ աննկատելիորեն, բայց հետեւողական կերպով փչացնում են կազմվածքը:

Այսպիսով, որոնք են պոտենցիալ «վնասկար» մասնագիտությունները եւ ինչ պետք է անել դրանց ազդեցությունը չեզոքացնելու համար:

Նստակյաց աշխատանք

Գրասենյակային աշխատակցուհիները, ովքեր ողջ օրն անցկացնում են համակարգչի առջեւ, աշխատանքը հաճախ «թեթեւացնում են» սուրճ կամ թեյ խմելով, որի հետ իհարկե, շատ հաճախ քաղցրավենիք են համտեսում: Իսկ եթե աշխատանքն ավելի լարված է, ավելի շատ քաղցրավենիք է «գործի դրվում»:

Ինչ անել 

Խնդիրը հնարավոր է լուծել երկու ճանպարհով.

1. Ֆիթնես ակումբի տոմս գնել կամ տանը վարժություններ անել: Պետք է հիշել, որ բացառիկ երջանիկների է հաջողվում ամեն ինչ ուտել եւ չգիրանալ:

2. Վերահսկել գրասենյակում սննդակարգը: Ավելի լավ է աշխատավայր տանել մի քանի խնձոր կամ ընկույզ, քան քաղցրավենիք, հատկապես` խմորեղեն: Կարելի է նաեւ սեղանին մի շիշ ջուր դնել, եւ երբ զգում եք, որ պետք է ինչ-որ բան ուտել, ավելի լավ է ջուր խմել: Սրանք բավականին արդյունավետ միջոցներ են:

«Ֆուրշեթային» աշխատանք

Խոսքը ոչ թե ֆուրշեթները կազմակերպողների, այլ դրանց մշտական այցելուների մասին է: Հիմնականում դրանք մենջերներ են, ովքեր աշխատում են VIP այցելուների հետ: Խնդիրն այն է, որ ֆուրշեթների ժամանակ մատուցվող սնունդը բավականին բարձր կալորիականություն ունի, եւ հաճախ հաճելի եւ օգտակար շփման ժամանակ հնարավոր է չնկատել, թե քանի հատ «բուտերբրոդ» համտեսեցիք, ինչը բացասական ազդեցություն կարող է թողնել կազմվածքի վրա:

Ինչ անել  

Փորձեք ավելի օգտակար սնունդ ընդունել մինչեւ ֆուրշեթը, որպեսզի տարբեր համեղ ուտեստներով չգայթակղվեք, իսկ բանկետի ժամանակ բավարարվեք միայն մրգով:

«Համեղ» աշխատանք

Հազվադեպ կարելի է հանդիպել նիհար խոհարարների: Խնդիրն այն է, որ համեղ եւ ախորժալի հոտերը գրգռում են ախորժակը, եւ խոհարարները ստիպված են լինում հաճախակի «փորձել» իրենց իսկ պատրաստած համեղ ուտեստը: Ի դեպ, նույնը կարելի է ասել նաեւ տնային տնտեսուհիների մասին:

Ինչ անել 

Մանրակրկիտ հետեւել ինչ եք ուտում եւ ինչպես: Պրոֆեսիոնալ խոհարարներին այս դեպքում խորհուրդ է տրվում ուտել հաճախ, բայց փոքր չափաբաժիններով: Իսկ տնտեսուհիներին անհրաժեշտ է հրաժարվել «համտեսներից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս