Նյու Յորքի փողոցներից մեկը կկոչվի Սերգեյ Դովլաթովի անունով
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել քաղաքի փողոցներից մեկը խորհրդային գրող Սերգեյ Դովլաթովի անունով անվանակոչելու նախաձեռնությունը, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Change.org կայքին, որի միջոցով էլ գաղափարը կյանքի կոչելու համար ստորագրահավաք էր իրականացվել:
Քաղաքապետի կողմից ստորագրվելուց հետո որոշումն արդեն ուժի մեջ կմտնի: Որոշվել է, որ Դովլաթովի անվամբ կկոչվի Քուինս թաղամասի փողոցներից մեկը, որտեղ ապրել էր գրողը:
Սերգեյ Դովլաթովը ԽՍՀՄ-ից Նյու Յորք էր արտագաղթել 1978 թ-ին եւ բնակվել էր այնտեղ մինչեւ մահը` 1989 թվականը: