Ադրբեջանը հրաժարվում է միջազգային հանրության պահանջը կատարելուց ` դրանով սրելով կոնֆլիկտային իրավիճակը. yerkir.am
yerkir.am-ի փոխանցմամբ`Բաքվում անցկացվող ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանում այսօրվանից մեկնարկել են ԵԱՀԿ 3 հիմնական կոմիտեների նիստերը, որոնք անցկացվում են լիագումար նիստերին զուգահեռ: Այդ հիմնական կոմիտեներն են քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեն, որտեղ Հայաստանը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ այս նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, երկրորդը` տնտեսության, շրջակա միջավայրի եւ տոխնոլոգիաների հարցերով կոմիտեն է, որում Հայաստանի ներկայացուցիչն է ԲՀԿ խմբակության պատգամավոր Ստեփան Մարգարյանը եւ երրորդ կոմիտեն ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեն է, որի աշխատանքներում էլ ընդգրկված է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեի աշխատանքների ժամանակ այսօր սերբ պատգամավոր Գորդանա Կոմիչը ներկայացրել է իր պատրաստած զեկույցը ժողովրդավարության, մարդու իրավունքների, հումանիտար հարցերի վերաբերյալ: Սերբ պատգամավորի կողմից զեկույցը ներկայացվելուց հետո եղել են զեկույցի վերաբերյալ քննարկումներ, որոնց ժամանակ առաջինը ելույթ է ունեցել ադրբեջանի ներկայացուցիչը:
Ինչպես Բաքվից Yerkir.am-ին պատմեց Աղվան Վարդանյանը, Ադրբեջանի ներկայացուցիչը, շրջանցելով օրակարգի բուն հարցերը, նորից անդրադարձել է Ադրբեջանի հին «երգերին»` հայկական «ագրեսիայի», «միլիոն փախստականների», 20 տոկոս «օկուպացված» տարածքների մասին: Քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Աղվան Վարդանյանը, ով, ինչպես պատմեց Yerkir.am-ին, իր զեկույցը կառուցել է 3 հիմնական հարցերի վրա: «Առաջինը, որ զեկույցի մեջ հղում է կատարվում Հելսինկյան եզրափակիչ ակտին, սակայն այդ եզրափակիչ ակտի հիմնարար դրույթներից մեկը` իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ներառված չէ զեկույցում, եւ առաջարկեցի, որ զեկուցողն այս հիմնարար սկզբունքը նույնպես զեկույցի մեջ ներառի:
Մանրամասները` yerkir.am կայքում: