Կարեն Անդրեասյանի խորհուրդը նախարարներին՝ «թող դիմեն դատարան» (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Սարյան փողոցում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած դեպքերի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, բայց վարույթը շարունակվում է, ծառայական քննության արդյունքներով կլինի վերջնական որոշումը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Աֆրիկյանների շենքի մոտ ակցիայի հետ կապված նա նշեց, որ ՄԻՊ աշխատակիցներն ավելի շատ այնտեղ են եղել, քան աշխատասենյակում: Անդրեասյանը հայտնեց, որ հարցում է ուղարկվելու ոստիկանություն կոնկրետ էպիզոդներով, որովհետև դժվար է գնահատական տալ ընդհանուր գործողությոններին, պետք է ամեն առանձին էպիզոդով գանհատականներ տան ՄԻՊ-ը և իրավապահները:
Անդրեասյանը չմեկնաբանեց այսօր գործադիրի նիստում վարչապետի հայտարարությունը, որ «անընդունելի է համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը, ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը»: ՄԻՊ-ը նշեց, որ հետևում է, որպեսզի չխախտվի որևէ մեկի իրավունքը, այսինքն՝ օրենքով արգելված գործողություն չլինի. «Եթե որևէ պաշտոնյայի չի բավարարում, կամ գտնում է, որ կա ապօրինություն քաղաքացու կողմից, դրա համար կան իրավապահ մարմիններ և պետք է դիմել: Տվյալ դեպքում մանրադրամի նետումը, եթե համարվում է արժանապատվության ոտնահարում, դրա ամար կա դատարան և առանձին քաղաքացին կարող է դիմել դատարան՝ իր իրավունքների պաշտպանության համար: Ես հետևում եմ, որպեսզի պետական մարմինները չխախտեն քաղաքացու իրավունքները: Տվյալ դեպքում մանրադրամի նետումն իմ լիազորություններից դուրս է, իսկ թե որքանով է խախտվել կոնկրետ մարդու իրավունքը կարող եք ճշտել դատարանում, այսինքն՝ տվյալ մարդը դիմի դատարան»:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վիրավորել է ակտիվիստներին, Կ. Անդրեասյանը պատասխանեց, որ այդ դեպքերի համար Էթիկայի հանձնաժողով կա և մարդիկ դիմել են, այնտեղ որոշակի ճշմարտություն կբացահայտվի, կա նաև դատարան:
Մանրամասները՝ տեսանյութում