Վիճաբանություն՝Երևանի կենտրոնում
Հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 00.40-ին Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման է ենթարկել 1974 թ. ծնված Աշոտ Ա.-ին և 1972 թ. ծնված Հենրիկ Ի.-ին:
Պարզվել է, որ նրանք հիշյալ վայրում հարվածել են միմյանց` պատճառելով վնասվածքներ:
Աշոտ Ա.-ն և Հենրիկ Ի.-ն հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն