«Ամառ օրով ի՞նչ սահմանադրական, լոբի եմ ցանել». «Հրապարակ».

«Պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը, ընդդիմության ցավին անտեղյակ, դավին անհաղորդ, քաղհան է անում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Մինչ քառյակը, այդ թվում իր՝ ԲՀԿ կուսակցությունը, որոշել է ՀՀԿ-ին հերթական քավարանով անցկացնել, անգամ ՍԴ դիմել, շաբաթ օրը խորհրդարանում կեղծիքներով քվեարկություն իրականացնելու եւ պարտադիրն ընդունելու հետ կապված, պատգամավորն ասում է.

«Ամառ օրով ի՞նչ սահմանադրական, լոբի եմ ցանել, հիմա էլ քաղհան եմ անում, էնքան հաճելի ա, մանավանդ տրամադրությունս էլ շատ ընկած ա՝ երեկ չկարողացա ոչ Կարլսենին կրեմ, ոչ Արոնյանին, անտրամադիր եմ ու ըտենց հարցերով տրամադրված չեմ զրուցել»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30