Մարգարիտ Եսայանը լուրջ չի վերաբերում հագուկապի վերաբերյալ իր ռուս գործընկերների առաջարկին
«Դա ուղղակի զավեշտի ժանրից է և ես լուրջ չեմ վերաբերվում: Ընդհանրապես մարդու հագուկապը որևէ ապ չի կարող ունենալ ինչ-որ որոշումների հետ, եթե մարդը պահում է ինչ-որ տեղում հայտնվելու էթիկայի նորմերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ մեկնաբանելով ՌԴ «Սպռավեդլիվայա Ռոսսիյա» (Справедливая Россия) կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին օրերս հղած դիմումը, որում առաջարկում է Մաքսային միության անդամ երկրներում արգելել կեդերը և բարձրակրունկ կոշիկները:
Դիտարկմանը, որ որպես հիմնավորում պատգամավորը նշել է, որ դրանցից առողջական խնդիրներ, հարթաթաթություն է առաջանում, Մ.Եսայանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը միայն բուռն հռհռոցն է»: