Աղմուկ և իրարանցում ԱԺ-ում. քվեարկության է դրվելու կուտակայինի մասին օրինագիծը (ուղիղ)

Այսօր Ազգային ժողովում կրկին թեժ է: Պատճառը «Կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծն է, որի հետ կապված պետք է քվեարկություն լիներ, բայց մինչ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կհայտարեր քվեարկության մասն, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պահանջեց 20 րոպե ընդմիջում: Գ.Սահակյանը փորձեց անտեսել դա, բայց քառյակի անդամները սկսեցին աղմկել: ՀՀԿ-ականները չզիջեցին նրանց և իրենց հերթին աղմուկ բաձրացրին:

«Պարոն Սահակյան, չնայած ձեր պատկառելի տարիքին, ձեր լսողության ու տեսողության ունակությունը ես լավ եմ գնահատում: Ես 20 րոպե ընդմիջում եմ խնդրում, դուք իբր թե չեք լսում: Մենք պետք է քննարկենք, թե ինչո՞ւ եք դուք հետևողական խախտում ԱԺ կանոնակարգը»,- ասաց Լ.Զուրաբյանը:

«Դուք ուզում եք խաթարել ԱԺ բնականոն աշխատանքը, ես ապահովում եմ բնականոն աշխատանքը»,- պատասխանեց Գ.Սահակյանն ու բավարարեց ընդդիմադիրների պահանջը:

Ի դեպ, այս ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հաջողեց տեղեկացնել, որ օրինագծում խմբագրական ուղումներ են կատարվել և այն լրամշակվել է, որպեսզի թյուրըմբռնումներն ու տարընթերցումները հստակեցվեն. «Օրինագծից հանվել է նաև «պարտադիր կուտակային» տերմինը՝ այն փոխարինվելով «կուտակային» բառով»:

Տեսանյութեր

Լրահոս