Սպանությու՞ն, ինքնասպությու՞ն, թե՞ դժբախտ պատահար. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 05:30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Արման Երիցյանի գլխավորությամբ, ովքեր հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, քննչական մարմինը այս պահին դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասներն՝ այստեղ