
ՀՀԿ-ն երաշխավորում է կրակողներին. «Ժողովուրդ»

«Երեկ ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանի ու Ռոբերտ Սարգսյանի երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվեց Քանաքեռ-Զեյթուն թաղամասում հունիսի 6-ի երեկոյան հնչած կրակոցների հեղինակ, Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին՝ Սամվել Քոթանջյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Հայտնի պաշտոնյաների երեխաներին չպատժելու և դրան հաջորդող հետևանքներն օր օրի ավելանում են, իսկ դրանց շարքը շատ երկար է, որոնցից հանրության հիշողության մեջ դեռ թարմ են 2013թ. հունիսի 1-ի Գորիսի դեպքերը, երբ սպանության մեղադրանքով կալանավորվեցին, հետո ինքնապաշտպանության հիմնավորմամբ ազատ արձակվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին և թիկնապահը, կամ 2012-ի սեպտեմμերի 9-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ծեծկռտուք էր սարքել Աժ ՀՀԿ խմμակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) որդին և նրա ընկերները, ովքեր, սակայն, ընդամենը տուգանվեցին»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։