
Չգիտեմ, թե սրանից հետո Դաշչիցան ինչպես է մեզ հետ աշխատելու. Լավրով

Չգիտեմ, թե սրանից հետա Դաշչիցան ինչպես է մեզ հետ աշխատելու, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դաշչիցայի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցված հայհոյական արտահայտություններին, հաղորդում է РИА Новости-ն:
Լավրովի գնահատականով` Դաշչիցան անցել է պատշաճության սահմանները: «Նա գիտի` ումից սովորել: Նրանք, ովքեր Վաշինգտոնում ակտիվորեն պաշտպանում են Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, նույնպես չեն խորշում նման արտահայտություններից»,-նշել է Լավրովը: