Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարող է օդային հարված հասցնել Իրաքին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրաքին կօգնի զինյալների դեմ պայքարում, սակայն զորքեր չի մտցնի այնտեղ, հաղորդում է RT-ն: Նա ասել է, որ առաջիկայում կդիտարկեն տարբերակներ, ինչը կարող է նշանակել նաեւ օդային հարվածների իրականացում: Սակայն որոշում դեռեւս ընդունված չէ: Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ն չէ, որ պետք է լուծի Իրաքի խնդիրը:

«Մենք նորից զորքեր չենք ուղարկի Իրաք, սակայն ազգային անվտանգության հարցերով փորձագետների թիմին հանձնարարել եմ մշակել մի շարք այլ միջոցառումներ, որոնք կարող են օգնել Իրաքի անվտանգության ուժերին: Այդ առաջարկները կքննարկենք առաջիկայում: Սական պատշաճ քաղաքական ջանքերի բացակայության պարագայում կարճատեւ ռազմական գործողությունները, այդ թվում` աջակցությունը, որը կարող ենք ցուցաբերել, հաջողություն չեն ունենա»,-հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30