Սամվել Ալեքսանյանը որոշել է «Մալաթիա մոլ» բացել. «Առավոտ»
«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հավանաբար, ծանր է տարել, որ Երևանում Երևան Սիթիներից» ավելի մեծ «մոլ»-եր են բացվել»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով. «Ուստի նա որոշել է «մոլ»-երի մեջ էլ լինել խոշորը:
2016-ին կբացվի «Մալաթիա մոլը», այն լինելու է 5 հարկանի հսկայական շինություն, որի 2 հարկերը ստորգետնյա են լինելու: Մոտ ապագայում նախատեսվում է Մալաթիայի տոնավաճառն ապամոնտաժել, իսկ տեղի առևտրականները տեղափոխվելու են «Մալաթիա մոլ»»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։