Դավիթ Հարությունյան. Ամեն ինչ արվում է, որ մեր երկիրը, հայ ժողովուրդը գնա դեպի կործանման

«Հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական բավականին ծանր իրավիճակը՝ իշխանությունը պետք է միջոցներ փնտրի, որ կարողանա օգնել ժողովրդին: Սակայն մեր երկրում արդեն օրինաչափություն է դարձել այն, որ ծանր իրավիճակին փոխարինման է գալիս ավելի ծանր իրավիճակ: Խոսքը էլեկտրաէներգիայի սակագնի մասին է: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ լուրջ ուսումնասիրության ենք ենթարկում սակագների բարձրացումը և կարողացել ենք կուտակել բավականին մեծ տեղեկություններ և փաստեր մի շարք սպեկուլյացիաների մասին, որի պատճառով նորից անօրինական թանկացում է իրականացվում: Մի քանի օրից կներկայացվի հանրությանը այն բոլոր փաստերը, որոնք կարողացել ենք հայտնաբերել և իմանալ: Դրանից հետո յուրաքանչյուրս մեր մեջ կորոշենք մեր հետագա քայլերը:

Հարգելի՛ հայրենակիցներ, էլեկտրաէներգիայի թանկացման հետ մեկտեղ կթանկանա ամեն ինչ: Ամեն ինչ արվում է, որ մեր երկիրը, հայ ժողովուրդը գնա դեպի կործանման: Եկե՛ք միասին պայքարենք նմանօրինակ անօրինականությունների դեմ՝ թույլ չտալով կործանել մեր երկիրը»:

«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան

Տեսանյութեր

Լրահոս