Սեյրան Օհանյանն ընդունել է Կարլ Լամերսին և Ռայներ Մորելին

Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր:

Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան պահպանելու համար` նշելով նաև ՆԱՏՕ-ի տեսանկյունից Հայաստանի նման գործընկերոջ կարևորությունը` մասնավորապես կայունության և խաղաղության պահպանման գործողությունների շրջանակներում:

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն են և ուժի տեսանկյունից ցանկացած պարտադրանք դատապարտված է ձախողման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս