Երևանում նոր հանցավոր խումբ է հայտնվել, որը զբաղվում է Porsche Cayenne-ների լուսարձակները գողանալով». «ՀԺ»
««Հժ»-ն ահազանգ է ստացել, որ վերջին ժամանակներս մայրաքաղաքում տասնյակ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաներից լուսարձակները գիշերները անհետանում են»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գողությունները կատարվում են հիմնականում լուսադեմին, ժամը 4-5-ի միջակայքում: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում «Ավտոհաուս» ընկերության աշխատակիցները, ըստ էության, հաստատել են ահազանգը:
Նրանցից մեկն ասել է, որ Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակների պահանջարկը շատացել է, մասնավորապես մեկ շաբաթվա մեջ 5-6 քաղաքացիներ զանգահարում են, գին հարցնում, սակայն դեռ պատվերներ չկան:
«Մենակ լուսարձակ չեն գողանում, հայելի, հետևի լուսարձակ, ապակի»,- հայտնել է աշխատակիցը: Նշված մոդելի մեքենայի լուսարձակների գինը այս ընկերությունում քսենոնի դեպքում 2 միլիոն 600 հազար դրամ է (զույգը), իսկ առանց քսենոնի 700-ից 770 հազար դրամ»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։