Գալուստ Սահակյանի սենսացիոն քայը. «ՀԺ»

«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ երեկոյան սենսացիոն քայլի հեղինակ է դարձել. ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ընդունելություն է կազմակերպել ՌԴ ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Եվ ահա, Գալուստ Սահակյանը ընդունելության է ներկայացել թարգմանչի ուղեկցությամբ, և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով: Ընդ որում, թարգմանիչը ոչ միայն Գալուստ Սահակյանի հայերեն խոսքն է ռուսերեն թարգմանել դեսպան Վոլինկինի համար, այլև վերջինիս խոսքը հայերեն է թարգմանել Գալուստ Սահակյանի համար:

Հետաքրքիր ժեստի հեղինակ է դարձել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նա, ներկաներին ողջույնի խոսքը հղելով ռուսերեն, մի քանի նախադասություն հայերեն է արտասանել:

Այս ամենը, իհարկե, կապ ունի նախորդ օրը և երեկ առավոտյան Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 11-ին ԱԺ-ում տեղի էր ունեցել հայ-ռուսական միջխորհրդաբանական ակումբի նիստը, որի ժամանակ «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը անհարգալից ոճով և ենթատեքստով հայտարարություններ էր արել Հայաստանի, հայ ժողովրդի, վերջին օրերին սահմանին զոհված հայ զինվորների հասցեին, ինչպես նաև պահանջել էր փոխել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը և ռուսաց լեզվին Հայաստանում տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս