«Համմե՞րն» էր Կիսելյովի տաքսին. «Առավոտ»
«Երեկ երեկոյան Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին հյուրընկալել էր «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ռուսական պաշտոնական քարոզչության ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.
«Հետաքրքիր խոսակցություն եղավ նրա և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի միջև: Երբ վերջինս Կիսելյովին ակնարկեց, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Կիսելյովը նետեց, թե՝ «սկսեք Ձեզնից»: Ապա խոսակցությունը շրջեց, թե՝ Հայաստանում ռուսերենի դերը կորել է, չկան ռուսական դպրոցներ, և որպես ապացույց բերեց օրինակ, թե այսօր տաքսիստը չկարողացավ հաշիվը ասել ռուսերենով: Երբ լքում էինք Աժ տարածքը, հենց աստիճանների մոտ տեսանք մի «Համմեր», որը սպասում էր ինչ-որ մեկին:
Քանի որ Ազգային ժողովում երեկոյան ժամը 7 ին ոչ ոք չկար՝ բացի այդ հանդիպման մասնակիցներից, որոնց թվում էին մի քանի պատգամավոր, դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ, մեկ էլ Կիսելյովն ու «Պուտին» ակումբների նախաձեռնող Անդրանիկ Նիկողոսյանը, մեզ մնաց ենթադրել, որ «տաքսին», որը նստել է Կիսելյովը, հենց այդ «Համմերն» է եղել» ։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։