Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու. «Հրապարակ»
«Հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի «Ռոս-Ռոութ» սեմինարին Հայաստանից կմասնակցեն ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Մեկնելո՞ւ եք՝ հարցրինք Կորյուն Նահապետյանին։ «Այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա. սպասում ենք անվտանգության երաշխիքների հետ կապված հավաստումներին, այսօր ՆԱՏՕ-ի վեհաժողովի քարտուղարության կողմից տեղեկացրել են, որ, նախնական տվյալներով, Ադրբեջանն ասել է, որ կտրամադրեն անվտանգության միջոցներ. սպասում ենք վերջնական պատասխանին»:
Իսկ այդ սեմինարին չմասնակցող մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին դուր կգա՞ մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի նման կարգի սեմինարին: «Մենք առաջնորդվում ենք մեր շահերով»:
Ի դեպ, հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքու է պատրաստվում մեկնել նաև մեկ այլ խորհրդարանական պատվիրակություն՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու: Պատվիրակության հիմնական կազմում Արտաշես Գեղամյանից ու Ստեփան Մարգարյանից բացի ընդգրկված է Ստեփան Դեմիրճյանը, ով հրաժարվել է Բաքու մեկնելուց, նրա փոխարեն մեկնում է Աղվան Վարդանյանը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։