«Կան կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել». Վարչապետը՝ քառյակի պահանջների մասին. «ՀԺ»

«Երեկ ԱԺ-ում մեր թղթակցի հարցերին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, և մի մասը կբավարարվի»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

««Ես դրան (12 կետերին-խմբ.) կանդրադառնամ անպայման։ Մասամբ, կան կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել։ Ինչ մնում է բավարարելուն, չեմ կարող ասել՝ կեսը, թե ինչքան կբավարարենք, գուցե կեսից ավելին բավարարենք, կմտածենք»,- ասել է նա։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ պահանջները չբավարարելու դեպքում կպահանջեն իր հրաժարականը, Աբրահամյանն արձագանքել է. «Իրենց պետք է հարցնեք, իրենք են որոշում»»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30