Նալբանդյանը պատգամավորներին հրավիրել է իր մոտ, բայց վերջիններս հրաժարվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ նամակ է ուղարկել խորհրդարան՝ հայտնելով, որ Է. Նալբանդյանը, թեև բացակայում է ՀՀ-ից, բայց վերադառնալուն պես պատրաստ է ԱԺ-ում կազմակերպել հանդիպում՝ փոխհամաձայնեցված ձևաչափով:

«Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Աստանայում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո ԱԺ-ում պարզաբանումներ տալու պատգամավորների պահանջին: Ի դեպ, Նալբանդյանը Քոչարյանի միջոցով փորձել էր պատգամավորներին հրավիրել իր մոտ՝ հանդիպելու, բայց վերջիններս հրաժարվել են:

Ըստ մեր տեղեկությունների՝ հավանական է, որ Նալբանդյանի հետ հանդիպումը տեղի կունենա ԱԺ քառօրյայի ավարտից հետո և փակ ֆորմատով»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30