Մաքսիմ Հակոբյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել. «Ժողովուրդ»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Կոմբինատի սեփականատերերը, որոնց համաձայնությամբ Հակոբյանը նշանակվել է տնօրեն, դժգոհություններ ունեն նրանից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հեռացնել Մաքսիմ Հակոբյանին՝ նրա փոխարեն այլ՝ առավել վստահելի մարդ նշանակելով:

«Ժողովուրդ»-ն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում է այս առիթով մեկնաբանություն ստանալ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանում է նրա վարորդն ու ասում, որ Հակոբյանը շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս