Բաժիններ՝

Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհին «Լեքսուս»-ն ընկել է մոտակա ձորակը. կան վիրավորներ

Հունիսի 8-ին, ժամը 19.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-16 միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Պտղավան 25-րդ կմ-ի հատվածում «Լեքսուս» մակնիշի 96SD096 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Հ. ծնվ.1963թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, մոտ 8 մ սահել մոտակա ձորակը և մասնակի ընկել է ջրանցքը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ.Հ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ձորակից և տեղափոխել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենայի ուղևոր Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Ն.-ին (1968թ.), ով հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս