Բաժիններ՝

Ջրվեժի Մայակ թաղամասի բարձրահարկ շենքի 6-րդ հարկից երիտասարդ աղջիկ է վայր ընկել. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի բարձրահարկ շենքերի մեկի բակում երիտասարդ աղջիկ կա ընկած:

Մինչ նշված շենք կժամանեին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, շտապօգնության բրիգադի հետ նշված թաղամասի 27 շենքի բակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել, նույն շենքի 47 բնակարանի բնակիչ 25-ամյա Մարինա Պողոսյանին:

Նշված շենքն 9 հարկանի է , իսկ Մ. Պողոսյանն ընկել է 6-րդ հարկից:
Հիվանդանոցից հայտնել են, որ նա ունի ներիքն այրանոսություն և այս պահին նրան հետազոտում են ու աղջիկը գտնվում է իրենց հսկողության տակ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս