Վանաձոր – Ալավերդի ավտաճանապարհին բեռնատարներ են բախվել
Հունիսի 8-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Փամբակ – Շահալի երկաթգծի կայարանների հատվածում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Ալավերդի հատվածի 16-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 10ՍՍ124 (վարորդ` Է. Կ.-ն, ծնվ. 1979թ.) և կայանված «Ֆորդ» մակնիշի 09ՏԼ228 պետհամարանիշներով (վարորդ` Դ. Մ., ծնվ. 1979թ.) բեռնատարները, ինչից «Ֆորդ» մակնիշի բեռնատարը մոտ 60 մետր գլորվել է ձորը և հայտնվել երկաթգծի ռելսերին: Տեղում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել: Երկաթգծի աշխատակիցները և հրշեջ-փրկարարները ավտոմեքենան ռելսերից տեղափոխել են ավտանգ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարություն